Փոխգնդապետի համար միասնական աղոթք հնչեց

Աննա Կոստանյան 30.09.2020 - 19:57
30.09.2020 - 19:57 դիտում

Փոխգնդապետ Մանվել Կարապետյանին տեղափոխեցին հարազատ Զույգաղբյուր: Փոխգնդապետը ծնվել էր 1988 թվականին: Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտն ավարտելուց հետո Մանվել Կարապետյանն անցել էր ծառայության Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հերոսաբար կռվել էր Ապրիլյան քառօրյա պատերազմում: Սեպտեմբերի 27-ից հերոսական կռիվ է տվել թշնամու դեմ, հերոսաբար ընկել մարտի դաշտում ու անմահացրել իր անունը: Հերոսն ամուսնացած էր, ուներ երկու դուստր: Փոխգնդապետի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, նրան հողին կհանձնեն հաջորդ օրը հարազատ Զույգաղբյուրում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ