Փոխադարձ հրթիռային հարվածներ Հնդկաստանի և Պակիստանի միջև

7.05.2025 - 07:28 դիտում

Քաշմիրի պակիստանյան հատվածում՝ Հնդկաստան-Պակիստան սահմանին՝ Մուզաֆֆարաբադ քաղաքից ոչ հեռու, մի քանի բարձր պայթյուն է լսվել, հաղորդում է Reuters-ը։

Ավելի ուշ Պակիստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե Հնդկաստանը հրթիռային հարված է հասցրել երկրի տարածքին։

Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի թիրախում «Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են»։ Հնդկաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ Պակիստանից «ծրագրվել և Հնդկաստան են ուղղորդվել ահաբեկչական հարվածներ»։

«Արդարությունը վերականգնվեց, կեցցե Հնդկաստանը»․ նման գրառում է արվել Հնդկաստանի բանակի X-ի էջում։

Հնդկաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել Պակիստանի 9 օբյեկտի։ Նյու-Դելիում հատկապես ընդգծել են, որ թիրախում պակիստանյան բանակի օբյեկտները չեն եղել։

«Պակիստանյան զինվորականները հարձակման չեն ենթարկվել։ Հնդկաստանը նկատելի զսպվածություն է ցուցաբերել նպատակների ու մեթոդների ընտրության հարցում»,- հայտարարել է Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Պակիստանը ժամանակավորապես՝ 48 ժամով, փակել է իր օդային տարածքը։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ