Փլուզում Կապան քաղաքում․ կա զոհ

Հրաչ Սահակյան 4.03.2021 - 23:36
4.03.2021 - 23:36 դիտում

Մարտի 4-ին՝ ժամը 18:05-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով մեկ աշխատակից մահացել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության լեռնափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ կոմբինատի հանք իջանցքի 845-րդ հորիզոնականը փլուզվել և իջել է (մոտ 15 մ)։ Ա․ Ս․-ն (ծնված 1996 թ.) տեղում մահացել է։

Լեռնափրկարարները  Ա․ Ս․-ի դին դուրս են բերել հանքից և տեղափոխել Կապանի ԲԿ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ