Փետրվարի 8-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 24 616 նոր դեպք. մահացել է 54 մարդ

Աննա Կոստանյան 8.02.2022 - 15:36
8.02.2022 - 15:36 դիտում

Փետրվարի 8-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 24 616 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge-ն՝ հղում անելով Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել 18 221 մարդ, մահացել է 54 պացիենտ:

Մեկ օրում կատարվել է 73 251 թեստ, այդ թվում 53 616-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 19 635-ը՝ ՊՇՌ թեստով:

Համավարակի տարածումից ի վեր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 350 454 դեպք, ապաքինվել է 1 124 442 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 15 300 է:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 755 879 մարդ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ