Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Աննա Կոստանյան 4.02.2022 - 15:58
4.02.2022 - 15:58 դիտում

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նվիրված է քաղցկեղի կանխարգելման արդյունավետության, սքրինինգային հետազոտություների կարևորության, հիվանդության վաղ փուլում հայտնաբերման և բուժման վերաբերյալ իրազեկման բարձրացմանը։ Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Այս տարվա կարգախոսն է՝ «Կյանք փրկող ծառայությունների հասանելիություն և հավասարություն»։

Տվյալների վերլուծությունը փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածված են` շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի քաղցկեղը, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի: Վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում են ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղը:

Քաղցկեղը կանխարգելելու 10 խորհուրդ.
Չծխել
Հետևե՛ք քաշին, խուսափե՛ք գերքաշությունից, ճարպակալումից
Զբաղվե՛ք ֆիզիկական ակտիվությամբ. շատ քայլելը նպաստում է քաղցկեղի ռիսկի նվազեցմանը
Սննդակարգը հարստացրե՛ք հատիկեղենով, բանջարեղենով, մրգերով և լոբազգիներով
Խուսափե՛ք յուղոտ, օսլայի և շաքարի բարձր պարունակությամբ արագ պատրաստվող սննդատեսակներից (fast food),
Սահմանափակե՛ք շաքար պարունակող ըմպելիքը և ալկոհոլի օգտագործումը
Սահմանափակե՛ք կարմիր (տավարի, խոզի և գառան) և վերամշակված մսի օգտագործումը
Խուսափե՛ք սննդային հավելումներից
Կրծքով կերակրումն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը
Քաղցկեղ ախտորոշվելուց հետո հետևե՛ք բժշկի խորհուրդներին:
Վիճակագրությանը և իրականացված ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ»,- նշված է գրառման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ