Ծանրորդ Գարիկ Կարապետյանը հանդես եկավ 102 կգ քաշային կարգում։
102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը պոկում վարժությունն ավարտել է 186 կգ արդյունքով: Առաջին մոտեցմամբ Կարապետյանը գլխավերևում է պահել 180 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ 186 կգ-ը ձախողել է, երրորդ մոտեցմամբ բարձրացրել է 186 կգ կշռող ծանրաձողը՝ վաստակելով փոքր արծաթե մեդալ: