Փարիզ-2024. ըմբիշ Վազգեն Թևանյանը 5-7 հաշվով պարտվեց մոնղոլ մրցակցին

10.08.2024 - 14:57 դիտում

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը 5-7 հաշվով պարտվեց մոնղոլ մրցակցին։

Եթե նրա մրցակիցը հասնի եզրափակիչ, ապա ազատ ոճի մեր ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք՝ Հայաստանը ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում դեռևս 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: ՕԽ փոխչեմպիոններ են դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ