Փարիզում մեքենան մխրճվել է ֆուտբոլային երկրպագուների խմբի մեջ․ կան տուժածներ

8.05.2025 - 09:19 դիտում

Փարիզում մեքենան մխրճվել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի երկրպագուների խմբի մեջ․ վերջիններս նշում էին թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը։ Այս մասին հաղորդում է Le Parisien-ը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ելիսեյյան դաշտերից ոչ հեռու։ Միջադեպի հետևանքով տուժել է երեք անձ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր։

Ավելի ուշ մեքենան հայտնաբերվել է այրված վիճակում․ վարորդի ճակատագիրը դեռ անհայտ է։

Հաղորդվում է, որ այս հաղթանակի տոնման ընթացքում ոստիկանությունն առնվազն 43 մարդու է ձերբակալել, որոշ դեպքերում ստիպված եղել կիրառել արցունքաբեր գազ, որոշ խանութներ ու մեքենաներ ֆուտբոլային երկրպագուների գործողությունների հետևանքով վնասվել են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ