Փարիզում մեկնարկում են Պարալիմպիկ խաղերը

Աստղիկ Խաչատրյան 28.08.2024 - 23:35
28.08.2024 - 23:35 դիտում

Փարիզում տեղի է ունենում Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը: Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 11-ը։

Ամառային Պարալիմպիկ խաղերին Հայաստանի հավաքականը մասնակցում է հետևյալ կազմով․ Հայաստանի ազգային Պարալիմպիկ հավաքականի մարզիկներ Գրետա Վարդանյան (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյան (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյան (գնդի հրում):

Թիմը Ֆրանսիա է մեկնել Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորությամբ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ