Փարիզի փորձերը՝ սեպ խրել Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման. ՌԴ ԱԳՆ

Աննա Կոստանյան 13.10.2022 - 18:12
13.10.2022 - 18:12 դիտում

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

«Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ Մակրոնը ՌԴ-ին է մեղադրել հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ