Փարիզի Ելիսեյան դաշտերում 1 միլիոն մարդ է հավաքվել՝ տեսնելու Նոր տարվա հրավառությունը

1.01.2023 - 23:25 դիտում

Անսպասելիորեն մեծ բազմություն՝ 1 միլիոն մարդ, հավաքվել է Ելիսեյան դաշտերում՝ նշելու 2023 թվականի սկիզբը: Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Covid-ի համավարակի պատճառով երկու տարվա չեղարկումներից հետո,  սա այս վայրում նման հավաքի առաջին դեպքն է, ինչը Փարիզի իշխանությունները որակել են «վերածնունդ» մարդկանց մեջ:

Ֆրանսիայի իշխանությունները ակնկալում էին, որ մոտ 500 000 փարիզցիներ և զբոսաշրջիկներ կհավաքվեն պողոտայում, որտեղ կեսգիշերին Հաղթական կամարի մոտ շքեղ հրավառություն էր կազմակերպվել:

Բայց իշխանությունների կանխատեսումները գերազանցվել են, քանի որ հավաքվել է 1 միլիոն մարդ:

Ամբոխը ցրվել է կեսգիշերն անց՝  հրավառության ավարտից անմիջապես հետո։

Փարիզի ամանորյա վերջին հավաքը Ելիսեյան դաշտերում տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 31-ին. այն ժամանակ ներկա է եղել 250 000 մարդ: 2020 թվականին այն չեղարկվել է Covid-ի սահմանափակումների պատճառով։ Անցյալ տարվա հավաքը հետաձգվել է՝ կանխելու Omicron տարբերակի տարածումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ