Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին չի նախատեսվում. ՀՀ ԱԳՆ

Աննա Կոստանյան 5.11.2020 - 12:41
5.11.2020 - 12:41 դիտում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում այս պահին չի նախատեսվում, խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Չեմ կարող ասել, որ այս պահին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված է։ Երբ կնախատեսվի, բնականաբար, կհայտարարենք», – ասաց նախարարը։

Մնացականյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ