Փաշինյանի հրաժարականն են պահանջում Սփյուռքի 5 տասնյակից ավելի կառույցներ. ՀՅԴ

Հրաչ Սահակյան 4.12.2020 - 01:39
4.12.2020 - 01:39 դիտում

Ինչպես տեղեկացրել ենք (https://www.arfd.am/news/32925/), նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Սփյուռքի տարբեր համայնքների բազմաթիվ կազմակերպություններ և կառույցներ հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը՝ պահանջելով վարչապետի և նրա թիմի հրաժարականը։

Անցած օրերի ընթացքում նման հայտարարություններով են հանդես եկել Սփյուռքի երեք տասնյակից ավելի նոր կառույցներ՝ ՀՅԴ տարբեր շրջանների մարմիններ, ազգային միություններ, Ազգային ղեկավար մարմիններ, հոգևոր կառույցներ:

Այսպիսով, Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը պահանջող Սփյուռքյան կառույցների թիվը գերազանցում է 5 տասնյակը:

Ստորև ներկայացնում ենք այդ կազմակերպությունների և կառույցների ցանկը:

  • Քուվեյթի Ազգային կառույցներ

 

  • ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե
  • Լիբանանի Օգնության Խաչի Շրջանային Վարչություն
  • ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչություն
  • ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն և Լիբանանի Երիտասարդական Միություն
  • Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կենտրոնական Վարչություն
  • ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե
  • ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի ՇրջանԱվստրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ

 

  • ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնթրեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն
  • ՀՅԴ Հյուսիսային և Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեներ
  • ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե
  • Սիրիայի Հայ Դատի հանձնախումբ
  • ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե
  • ԱՄՆ Արևելյան Շրջանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե
  • ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե
  • ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե
  • Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմեր
  • Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միություն, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթության միություն,  Նոր Ջուղայի Հայուհյաց Բարեգործական
    ընկերություն, Հայ Ուս. «Չհարմահալ» միության Նոր Ջուղայի
    Մասնաճյուղ
  • Թեհրանահայ 17 միություններ
  • ՀՅԴ Բուլղարիայի Կենտրոնական Կոմիտե
  • Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կանադայի Շրջանային Վարչություն
  • ՀՄԸՄ Կանադայի Շրջանային Վարչություն
  • ՀՅԴ Անգլիայի շրջան

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ