Փաշինյանը և Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում քննարկել են խաղաղության հետ կապված հարցեր․ Լեբեդև

Աննա Կոստանյան 10.10.2025 - 16:24
10.10.2025 - 16:24 դիտում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում քննարկել են խաղաղության հետ կապված հարցեր: Այդ մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը երկրների ղեկավարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը շատ ջերմ շփվեցին և քննարկեցին հարցեր, թե ինչպես առաջ շարժվել խաղաղության, անվտանգության ճանապարհով»,- ասել է Լեբեդևը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ