Փաշինյանը ներկայացրեց մանրամասներ, թե ինչպես են հասել 15 գերիների վերադարձմանը

Աստղիկ Խաչատրյան 12.06.2021 - 22:00
12.06.2021 - 22:00 դիտում

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում բնակիչների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց 15 հայ ռազմագերիների՝ Հայրենիք վերադառնալու հետ կապված: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նրանք հատել են Հայաստանի սահմանը և արդեն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

«Երկու օր առաջ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանձնարարությամբ ունի առաքելություն այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում: Ես բնականաբար ասացի, որ մենք պատրաստ ենք: Ահա այսօր՝ գործադրված ջանքերի, այդ թվում՝ Վրաստանի վարչապետի, վրաց մեր եղբայրների, Եվրամիության մեր գործընկերների ջանքերի արդյունքում, մեր եղբայրները եկան Հայաստան: Եվ հիմա կտեղափոխվեն բուժզննության: Անպայման այսօր հարազատների հետ տեսակցություն կապահովենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, որ ականապատ տարածքների վերաբերյալ քարտեզներ են փոխանցվել Ադրբեջանին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ճիշտ է, բայց ոչ թե փոխանակել են գերիների հետ, այլ քայլին քայլով են պատասխանել: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդգծել են հումանիտար ականզերծման անհրաժեշտությունը:

«Նոյեմբերի 9-ից հետո գերիների վերադաձին զուգընթաց որոշակի թվով քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին: Ժամանակի ընթացքում մեզ համար անհասկանալի կերպով Ադրբեջանը դադարեցրեց մեր գերիների վերադարձը, դիմեց միջազգային ատյաններին՝ ասելով, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզ տրամադրել: Մենք երբեք չենք հրաժարվել: Այդ Ադրբեջանն է դադարեցրել գերիների վերադարձի գործընթացը: Նույնիսկ այդ պայմաններում, երբ Սերգեյ Լավրովը եկել էր Երևան, նույնիսկ Լավրովի հետ եմ որոշակի քարտեզներ ուղարկել Ադրեջանին: Մենք պատրատ ենք այս գործընթացը շարունակել, խնդիր ենք դրել, որ լիարժեք ավարտին հասցնենք մեր գերիների վերադարձի գործընթացը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա շնորհակալություն հայտնեց գերիների վերադարձի գործում իրենց ներդրումն ունեցած գործընկերներին:

Մարզային այցն ամփոփում ենք Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում։

Մարզային այցն ամփոփում ենք Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 12 июня 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ