Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումների շուրջ

Աննա Կոստանյան 19.06.2024 - 17:40
19.06.2024 - 17:40 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը: Այդ առումով, վարչապետն ընդգծել է Գերմանիայի կարևոր դերակատարությունը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումների շուրջ:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Գերմանիայի համագործակցության զարգացմանը նպաստելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ