Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի նախագահի հետ

Աննա Կոստանյան 17.05.2023 - 16:34
17.05.2023 - 16:34 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ