Փաշինյանը հանդիպել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի հետ

Աննա Կոստանյան 22.05.2024 - 13:26
22.05.2024 - 13:26 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ պատվիրակության մյուս անդամները հանդիպել են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի հետ, հայտնում է Tasnim գործակալությունը:

Այսօր հաղորդվել էր, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

«Մեհրաբադ» օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ Դավուդե Մանզուրը:

Վարչապետը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ