Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հ41-Մ2 ավտոճանապարհի՝ դեպի Նորավանքի վանական համալիր տանող 8.1 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի արժեքը գնահատվում է 533 մլն դրամ: Միջոցները հատկացվել են ՀՀ պետբյուջեից: Ակնկալվում է, որ նորակառույց ճանապարհը խթան կդառնա դեպի Նորավանք զբոսաշրջիկների նոր հոսքերի ներգրավման համար: Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև վանական համալիր՝ կատարել մոմավառություն և զրուցել մի խումբ զբոսաշրջիկների հետ:
Վարչապետ Փաշինյանի Վայոց ձորի մարզ կատարած այցի վերջին կանգառը եղել է Չիվա բնակավայրում, որտեղ ծանոթացել է նոր կառուցվող դպրոցի շինաշխատանքների ընթացքին: ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ԾԻԳ-ի կողմից Վայոց ձորի մարզի Եղեգիս, Չիվա և Գոմք բնակավայրերում կառուցվում են նոր մոդուլային դպրոցներ: Չիվա բնակավայրի դպրոցի նոր շենքի կառուցման նախահաշվային արժեքը կազմում է 713 մլն դրամ: Դպրոցում սովորում են 66 աշակերտներ, ուսոցիչների թիվը՝ 21: Մոդուլային դպրոցները մեկհարկանի կառույցներ են, որոնք պետք է համապատասխանեն սեյսմիկ և անվտանգային չափորոշիչներին, ինչպես նաև հագեցած լինեն անհրաժեշտ գույքով՝ համայնքի աշակերտների կրթական, մշակութային, սպորտային և ժամանցային կարիքներն ապահովելու համար: Տեղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ամփոփեցի նաև մարզ կատարած այցի արդյունքները: