Փաշինյանը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստող 4 գործոն է տեսնում

Աննա Կոստանյան 3.05.2021 - 13:42
3.05.2021 - 13:42 դիտում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստել է 4 գործոն: Այս մասին Փաշինյանն ասաց վարչապետի ընտրության համար հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում:

«Ես կարծում եմ, որ այստեղ կա մեկ երկարաժամկետ, մեկ միջնաժամկետ գործոն և երկու կարճաժամկետ գործոն: Երկարաժամկետ գործոնը միանշանակ ԱՄՆ հայկական համայնքի և սփյուռքի բոլոր կազմակերպությունների հետևողական աշխատանքն է: Միջնաժամկետ գործոնը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է և այս համատեքստում դիսոնանսը, որն առաջացել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև: Կարճաժամկետ գործոններից առաջինը՝ 44-օրյա պատերազմը և դրանում Թուրքիայի բացահայտ և ակտիվ ներգրավվածությունը, երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական երկիր լինելը: Այս չորս գործոններն են, իմ համոզմամբ, որ բերել են Միացյալ Նահանգների նախագահի կողմից այդ աննախադեպ և պատմական որոշման կայացմանը»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ