Փաշինյանը՝ ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ-ին ներկայացված հարցադրման և կառույցից դուրս գալու հարցի մասին

Աննա Կոստանյան 12.03.2024 - 15:00
12.03.2024 - 15:00 դիտում

Երբ որ եղել են 2020 թվականի իրադարձությունները, և մենք ստացել ենք ՀԱՊԿ-ից արձագանք, որ պատրաստ ենք խաղաղապահներ ուղարկել ՀՀ, առաջին հարցը, որ ծագել է, այն է, որ խաղաղապահը չեզոք կողմ է, բայց ՀԱՊԿ-ը մեր կազմակերպությունն է, և եթե ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի համար, ուրեմն մեր մեջ տարընթերցում կա, թե ձեր պատկերացրած ՀՀ-ի ինքնիշխան տարածքը որն է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու Հայաստանի որոշմանը:

«Ցույց չի տրվել ՀՀ ինքնիշխան տարածքը, և այսօր էլ այդ հարցը սեղանին դրված է: Եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին, և այդ պատասխանը կհամապատասխանի մեր պատկերացումներին, դա կնշանակի, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարցերը հասցեագրված են, լուծված են, ամփոփված են՝ սրանից բխող հետևանքներով, եթե՝ ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից: Ե՞րբ՝ չեմ կարող ասել»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ