Փաշինյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների յուրացման շահարկումների մասին

Աննա Կոստանյան 12.06.2025 - 12:33
12.06.2025 - 12:33 դիտում

Ընդդիմության շարքերից էլի խոսում են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից յուրացվել են, գողացվել են: Ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով էր ձևավորվել, և այն ղեկավարում էր ընդդիմության ներկայացուցիչը: Պետք է արձանագրել՝ ո՞ւր է այդ քննիչ հանձնաժողովը, ո՞ւր է այդ եզրակացությունը, որ չի շարունակվում այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքը, թող հանրությանը պարզաբանում տան: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 12-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էլի, հազա՛ր ներողություն, դուրս են գալիս, տակից-գլխից խոսում են որոշ կաշառակերներ. չասենք՝ ում մասին է խոսքը, չնայած բոլորս էլ հասկացանք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է:

100 միլիոն հիմնադրամից գողացե՞լ էին… Արծվիկ Մինասյա՞նը չէր այդ քննիչ հանձնաժողովի ղեկավարը: Բա ո՞ւր է իրենց զեկույցը, թող գրեն, ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ կիմանանք՝ ինչ անենք: Սիրուն կդիմենք դատարան և նրանց կստիպենք հակառակը պնդել»,- ասաց նա և հավելեց, որ իրականում հայտնի է՝ ինչ է տեղի ունեցել:

Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանն արձագանքեց, որ թեման եղել է «կեղծ օրակարգ, փուչիկ», և որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ներկայացված այն ուժերը, որոնք հարցը բարձրաձայնել են, կառավարող մարմնի անդամ են:

Փաշինյանն էլ հավելեց, որ խորհուրդը հարցը քննարկել է և եկել եզրակացության, որ «թեմա չկա» այդտեղ. «ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ձևավորվե՞լ է, թող այդ հանձնաժողովն էլ եզրակացությունը տա՝ ում են կանչել, ինչ են արել»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ