Փալոնը ԱՄՆ պետքարտուղարությանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել պաշտպանել բոլոր հայ ռազմագերիների կյանքը

Աստղիկ Խաչատրյան 13.12.2022 - 19:11
13.12.2022 - 19:11 դիտում

Ադրբեջանն արդեն երկու տարուց ավելի ապօրինաբար գերության մեջ է պահում հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկյանին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

«Ալիևի ռեժիմը նրան անմարդկային վերաբերմունքի և մարդու իրավունքների տարբեր խախտումների է ենթարկել»,- գրել է կոնգրեսականը։

Փալոնը ԱՄՆ պետքարտուղարությանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել միջոցներ ձեռնարկել նրա և բոլոր հայ ռազմագերիների կյանքը պաշտպանելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ