Ցուցարարները շրջափակել են ՀՀ նախագահի նստավայրը

Աննա Կոստանյան 25.05.2022 - 10:21
25.05.2022 - 10:21 դիտում

«Դիմադրության» շարժման անդամները փակել են Հայաստանի Հանրապետության նախագահական նստավայրի մուտքերը:

Մայիսի 25-ի վաղ առավոտից ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր:

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անցկացնում են խաղաղ անհնազանդության ակցիա: «Ես մեր ոստիկաններին էլ եմ ասել, որ անգամ, եթե դուռը բաց լինի, մենք ներս չենք մտնելու»,- ասաց Մամիջանյանը:

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն էլ շեշտեց, որ իրենց նպատակն է, որպեսզի ոչ մի աշխատակից չմտնի նախագահական:

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ նշեց, որ ամեն օր Հայաստանի տարբեր պետական գերատեսչություններ գտնվելու են շրջափակման մեջ ժողովրդի կողմից ՝ իբրև բարձրաձայնում, որ իրավիճակի տերը ժողովուրդն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ