Ցուցարարաները խափանել են Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երթևեկությունը

Աննա Կոստանյան 8.12.2020 - 14:35
8.12.2020 - 14:35 դիտում
metro

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների հետևանքով կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երթևեկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

«Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում մի խումբ քաղաքացիներ իրականացնում են իրենց անհնազանդության ակցիան` խափանելով մետրոպոլիտենի երևեկությունը: Այս պահին մետրոպոլիտենը փակ է: Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- նշեց Խաչատրյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ