ՑԱՀԱԼ-ը և «Հեզբոլլահը» հայտնում են փոխադարձ հարվածների մասին

11.05.2024 - 13:31 դիտում
Լարված իրավիճակ է Իսրայել-Լիբանան սահմանին: ՑԱՀԱԼ-ը և «Հեզբոլլահը» հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Վերջին շաբաթվա ընթացքում կողմերն ակտիվացրել են ռմբակոծությունները:
Իսրայելի Կիրյաթ Շմոնա քաղաքի ուղղությամբ հրթիռակոծության հետևանքով տուժել են քաղաքացիական օբյեկտներ, մոտակա անտառային տարածքներում հրդեհ է բռնկվել: ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ ի պատասխան՝ թիրախավորել է Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահի» մի շարք օբյեկտներ և դիրքեր:
ՑԱՀԱԼ-ը տեղեկացրել է, որ Գազայի հատվածից էլ հրթիռներ են արձակվել իսրայելական Բեեր Շևա քաղաքի ուղղությամբ: ԶԼՄ-ները հայտնում են խաղաղ բնակիչների տուժելու մասին:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ