Տրանսպորտային միջոցից կատարվող գողությունների դեպքում ավելի բարձր պատասխանատվություն կսահմանվի. նախագիծ է մշակվում

Աննա Կոստանյան 16.01.2025 - 18:00
16.01.2025 - 18:00 դիտում

2024 թվականին անձնական ունեցվածքի հափշտակությունների մասով ունենք նվազում 229 դեպքով: Ընդ որում՝ պետք է փաստել, որ գողության, ավազակության, կողոպուտի դեպքերը ևս նվազել են: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Անդրադառնալով տրանսպորտային միջոցից կատարվող գողություններին՝ նախարարը նշեց, որ որպես կանխարգելիչ քայլ` օրենսդրական նախաձեռնություն է մշակվում:

«Նախագիծ ունենք, որով տրանսպորտային միջոցից կատարվող գողությունների համար ավելի բարձր պատասխանատվություն ենք նախատեսում»,- ասաց նա:

Ըստ Արփինե Սարգսյանի՝ կարիք կա նաև տրանսպորտային միջոցների պահեստամասերի գողության մասով խստացումներ սահմանել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ