Տրակտորն ընկել է ձորը. կա տուժած

Աննա Կոստանյան 4.07.2022 - 14:58
4.07.2022 - 14:58 դիտում

Հուլիսի 4-ին, ժամը 12:17-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տրակտորն ընկել է ձորը․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տրակտորը շրջվել և մոտ 50 մ գլորվել է ձորը։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին (Հ․ Վ․, ծնված 1957 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Բերդի ԲԿ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ