Տուֆաշենի երկու բնակիչներ գողություն են արել Պեմզաշենի քարհանքից

Աննա Կոստանյան 3.02.2022 - 22:21
3.02.2022 - 22:21 դիտում

Հունվարի 29-ին ոստիկանության Արթիկի բաժնի ոստիկանները ստանում են օպերատիվ տեղեկություն, որ Պեմզաշեն գյուղի վարչական տարածքի քարհանքից գողություն է կատարվում:

Շտապ ոտքի են հանվում տարբեր ծառայությունների աշխատակիցներ: Րոպեների ընթացքում քարհանքի տարածքը շրջափակվում է: Ժամը 11.50-ին ընկերության տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բաժին բերման են ենթարկում Տուֆաշեն գյուղի երկու բնակչի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի սրահում հայտնաբերվում է հանքից գողացված մի քանի տասնյակ մետր մալուխ:

Բաժին է հրավիրվում ընկերության տնօրենը և հաստատում, որ քարհանքից գողություն է կատարվել և տալիս է հաղորդում:

Վնասի չափը կազմում է շուրջ 260 հազար դրամ:

Հանգամանքները պարզվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ