Տուժածների հարազատները փոխանցում են, որ ուղևորները այցելել էին Արևմտյան Հայաստան. մանրամասներ Երևան֊Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

Աննա Կոստանյան 14.08.2023 - 11:12
14.08.2023 - 11:12 դիտում

Շիրակի մարզում Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցած ավտովթարի արդյունքում 11 մարդ է զոհվել: Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել 5 տուժածներ` ծանր և ծայրահեղ ծանր վիճակով, 1 տուժած էլ տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ: Այժմ տուժածների կյանքին վտանգ է սպառնում, Այսօր լրատվականին փոխանցեց Գյումրու ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Տուժածների հարազատները փոխանցում են, որ ուղևորները այցելել էին Արևմտյան Հայաստան: Վերջիններս այնտեղից հետ էին վերադառնում Երևան:

Դեպքի մասին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին :

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ