Տնակից տուն. 8 բնակարանամուտ Գյումրիում

Հրաչ Սահակյան 17.02.2023 - 18:27
17.02.2023 - 18:27 դիտում

«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի շնորհիվ Գյումրիում 8 ընտանիք հնարավորություն է ստացել տնակային պայմաններից դուրս գալու։ Պարտադիր պայման է եղել քանդել տնակը, իսկ բնակարան կամ տուն ձեռք բերելու համար 50%-ը վճարել է հիմնադրամը, մնացածը, պայմանագրով ստանձնած պարտավորություններին համաձայն, վճարում է գնորդ հանդիսացող ընտանիքը։  Ընտանիքների կարգավիճակի եւ ուսումնասիրության համար «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցել է նաեւ Գյումրու համայնքապետարանը։ Հիմնադրամի նախագահ Հրաչ Հակոբյանն ու Գյումրու համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հանդիպում-քննարկումից հետո այցելեցին աջակցության  ծրագրի շրջանակներում գնվածներից երկու բնակարանն ու մեկ տուն՝ սեփական աչքով տեսնելու,  թե մարդիկ տնակներից  հետո ինչ պայմաններում են բնակվում հիմա։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ