Տղամարդու վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչին, տրակտորը նրան քաշել-տարել է

26.08.2023 - 22:07 դիտում

Օգոստոսի 25-ին` ժամը 11.20-ի սահմաններում, Աշոցքի տարածքում` «Ղուզեյ» կոչվող դաշտում, 63-ամյա Գևորգ Մարտիրոսյանի «ՄՏԶ-80» մակնիշի տրակտորի հետնամասում ամրացված խոտհնձիչի վրա աշխատանքներ կատարելու ընթացքում, տրակտորը կանգնած դիրքից առաջացել է մոտ 30 մետր: Այդ ընթացքում Մինասյանի վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչին, տրակտորը նրան քաշել-տարել է, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նա տեղում մահացել է: ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ