Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանը

Աննա Կոստանյան 4.03.2021 - 12:41
4.03.2021 - 12:41 դիտում

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Հայցադիմումը դատարան է ներկայացվել երեկ՝ մարտի 3-ին: Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Հայցն արդեն մուտք է եղել ՀՀ վարչական դատարան՝ դատավոր Մերի Համբարձումյանի վարույթում է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ