Տիգրան Աշոտյանը հետմահու չի պարգևատրվել, սխալմունք է եղել, նա ողջ առողջ է․ Արծրուն Հովհաննիսյան

Աննա Կոստանյան 21.10.2020 - 15:11
21.10.2020 - 15:11 դիտում

Տիգրան Աշոտյանը ողջ առողջ է և պարգևատրվել է ոչ հետմահու, այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տիգրան Աշոտյանը հետմահու չի պարգևատրվել երկրորդ աստիճանի մարտական խաչով։ Սխալմունք է եղել։ Նա ողջ առողջ է»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացրել էր, որ մի խումբ զինծառայողներ հետմահու արժանացել են պետական պագևների։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ