Տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով. Զախարովան՝ ադրբեջանցիների վայրագության մասին

Աննա Կոստանյան 3.10.2022 - 18:36
3.10.2022 - 18:36 դիտում

Համացանցում հայտնված՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ զինվորների սպանությունների տեսանյութերի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան ասել է, որ դրանք լի են ծայրահեղ դաժանության կադրերով, և միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին անհապաղ կատարել այս տեսանյութերի համապարփակ, խոր վերլուծություն: Եթե ​​փաստերը հաստատվեն, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։

Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,- հայտարարել է Զախարովան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ