Տեղ գյուղում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինվորականները հետմահու պարգևատրվել են

Աննա Կոստանյան 19.04.2023 - 13:21
19.04.2023 - 13:21 դիտում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սյունիքի մարզի Տեղ համայնքում Ադրբեջանի ԶՈւ–ի սադրանքի հետևանքով ապրիլի 11-ին զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է N զորամասի ստորաբաժանման հրամանատար, մայոր Մկրտիչ Արմենի Հարությունյանը, Արիության մեդալով պարգևատրվել են N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Ավետիսի Սահակյանը, N զորամասի սպա, լեյտենանտ Հենրիկ Վաչագանի Քոչարյանը և N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Գագիկի Սարգսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ