Տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը

Աննա Կոստանյան 11.04.2025 - 14:59
11.04.2025 - 14:59 դիտում


 Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը։ Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, մարզպետ Դավիթ Առուշանյանը ամփոփեց ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ու նկատեց՝ Գյումրու կառավարման ճակատագիրը հայտնի կլինի ապրիլի 16-ին կայանալիք ավագանու նիստին։ Օրակարգում նախ ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2025 թվականի առաջին եռամսյակի կատարման արդյունքներն էին։ 2025թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 82,4 %-ով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ