Տեղի ունեցավ Գյումրու ՏԻՄ ընտրությունների մասնակիցների հերթական համարի վիճակահանությունը

Աստղիկ Գևորգյան 18.09.2021 - 13:58
18.09.2021 - 13:58 դիտում

Թիվ 31 ՏԸՀ համապատասխան որոշմամբ՝ այսօր տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող 3 դաշինքի եւ 7 կուսակցության քվեաթերթիկների հերթական համարի տրամադրման վիճակահանությունը:Նախ կուսակցությունների եւ դաշինքների ներկայացուցիչները մասնակցեցին հերթական համարի տրամադրման հերթականության վիճակահանությանը, որին ներկա չէր միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը: Նրա փոխարեն համարի տրամադրման վիճակահանությունը կատարեց թիվ 31 ՏԸՀ նախագահը:

 

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քվեաթերթիկում կունենան հետեւյալ հերթական համարները։

  1. «Հայրաքաղաք» դաշինք
  2. «Արժանապատիվ ուղի» կուսակցություն
  3. Հայաստանի Հանրապետական կուսակցություն
  4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
  5. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
  6. Հայաստանի Կոմունիստական կուսակցություն
  7. «Գյումրին կռնա» դաշինք
  8. «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն
  9. «Թասիբով» դաշինք
  10. «Ապրելու երկիր» կուսակցություն
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ