«Տեղի ունեցածը դաժան սպանություն է»․ ՇՄ դատախազ

Հրաչ Սահակյան 10.11.2022 - 00:35
10.11.2022 - 00:35 դիտում

Այսօր՝ նոյեմբերի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Հրշեջ փրկարարները բացել են տան դուռը  և հատակին հայտնաբերել  31-ամյա կնոջ ու նրա երկու՝ 8 և 12-ամյա երեխաների դիերը։ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի խոսքով տեղի ունեցածը դաժան սպանություն է: Նախնական տվյալներով, կինն ու երեխաները սպանվել են սուր կտրող-ծակող գործիքով, նրենք են 31-ամյա Զարինե Մ-ն, 12-ամյա Կարինեն և 8-ամյա Սարգիսը:

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) և 155 հոդված 2-րդ մասի 5-րդ (Անչափահասի սպանությունը) կետերով։ Հարեւանների խոսքով ընտանիքիը հայրը ՌԴ-ում արտագնա աշխատանքի է, իսկ պանված կինն աշխատում էր Պեմզաշենի բուժկետում որպես օպերատոր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ