Տեղի է ունեցել «ՀՀ Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարը. վարչապետը պարգևներ է հանձնել մրցանակակիրներին

Աստղիկ Խաչատրյան 19.09.2021 - 22:10
19.09.2021 - 22:10 դիտում

Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը` Շորժա – Սևանի թերակղզի (հեռավորությունը՝ 40 կմ) երթուղիով։ Մրցաշարն անցկացվում էր երկու տարիքային խմբով։ Առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, և երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մրցանակակիրներին:

 

1lurer.am

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ