Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

Աստղիկ Խաչատրյան 24.01.2025 - 20:20
24.01.2025 - 20:20 դիտում

Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողների ֆիզիկական, տակտիկական և մարտական պատրաստվածությունն անհրաժեշտ վիճակում պահելու և բարելավելու նպատակով հունվարի 24-ին Arm Tactical ուսումնական կենտրոնում տեղի են ունեցել ստորաբաժանման ուսումնական վարժանքներ։ Այդ մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Վարժանքներին հետևել են Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Գուրգեն Սարգսյանը և հատուկ նշանակության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաիկ Ավետիսյանը։

Կենտրոնի հմուտ մասնագետների հսկողությամբ ծառայողներն իրականացրել են հատուկ կրակային վարժություններ, զենքի կիրառման պարապմունքներ, ենթադրյալ արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, արձագանքելու և գործելու վարժանքներ։

Քրեակատարողական ծառայողների մասնագիտական վարժանքները կրում են շարունակական բնույթ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ