Տավուշի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ Մհեր Գրիգորյանի հանդիպումն ավարտվել է. այն տևել է երեք ժամ

Աստղիկ Խաչատրյան 22.04.2024 - 22:03
22.04.2024 - 22:03 դիտում

Կառավարության շենքում տեղի է ունեցել փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ: «Լուրեր»-ի թղթակիցը փոխանցում է, որ հանդիպմանը մասնակցել են, մասնավորապես, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի գյուղապետերը: Հանդիպումը տևել է շուրջ 3 ժամ: Զուգահեռ Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ