Տասնյակ երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինան

12.02.2022 - 21:33 դիտում

Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Շվեդիան, Շվեյցարիան, Բելգիան, Նիդերլանդները, Իսրայելը, Քուվեյթը, կոչ են արել Ուկրաինայում իրենց քաղաքացիներին լքել երկիրը: Այդ մասին հայտնում են տվյալ երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններից:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել էր, որ ամերիկացի դիվանագետներին, որոնք առանցքային պաշտոններ չեն զբաղեցնում, հրահանգել է հեռանալ Ուկրաինայից:

Կիևը լքելու է նաև Նիդերլանդների դեսպանության աշխատակիցների մեծ մասը. տեղում մնալու են միայն այն դիվանագետները, առանց որոնց հնարավոր չէ ապահովել դիվանագիտական ներկայացուցչության բնականոն գործունեությունը:

Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում տարհանել Կիևում իրենց դեսպանության անձնակազմին, սակայն դեռևս նման քայլ չեն ձեռնարկում:

Իրաքի իշխանությունները Կիևում իրենց դեսպանատան աշխատակիցներին կոչ են արել օգտվել ամենամյա արձակուրդից:

Վրաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ դեսպանատունը Կիևում, Օդեսայի և Դոնեցկի հյուպատոսություններն անցնում են աշխատանքի արտակարգ ռեժիմի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ