Տանիք և ընտանիք. Գյումրիում լքված նորածինը հանձնվել է խնամակալության

Lուսինե Պողոսյան 17.07.2021 - 19:01
17.07.2021 - 19:01 դիտում

Հուլիսի 3-ին Գյումրու Ավտոկայանին հարակից տարածքում՝ Շահումյան փողոցի առանձնատներից մեկի ցանկապատի տակ հայտնաբերված նորածինն արդեն ունի ոչ միայն անուն-ազգանուն, այլ նաեւ ընտանիք՝ խնամակալության հիմունքներով: Գյումրու համայնքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանի տեղեկացմամբ՝ այս օրերին փոքրիկ Արենին որդեգրելու ցանկությամբ շատերն են դիմել, շատերն են հետաքրքրվել նրա ճակատագրով, սակայն գրավոր դիմում ներկայացրել է միայն երկու ընտանիք։ Երկուսն էլ, ըստ նրա, բնականոն կենցաղով ապրող ընտանիքներ են եղել ՝ լուրջ, գիտակ, սակայն հանձնաժողովը նպատակահարմար է գտել երեխային խնամակալության տալ այն ընտանիքին, որտեղ հոր եւ մոր ցանկությունները համընկել են, ընտանիքը ֆինանսական առումով խնդիր չի ունեցել:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ