Վրաստանում ցուցարարները շրջապատել են խորհրդարանի շենքը, իրավիճակը լարված է (տեսանյութ)

8.03.2023 - 23:38 դիտում

Վրաստանում ցուցարարները շրջապատել են խորհրդարանի շենքը՝ փորձելով արգելափակել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի ընդունումը։

Ընդունված օրինագիծը հետ կանչելու վերջնաժամկետը ժամը 22:00-ն էր, որից հետո «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն ցուցարարներին խնդրեց քվեարկել ձեռքը վերև պարզելով, եթե նրանք կողմ են խորհրդարանը շրջափակման մեջ դնելուն: Սա ծափահարությունների արժանացավ։

Վերջնագրի ժամկետի ավարտից հետո ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան։ Նրանք սկսել են կոտրել շենքի ապակիները և փորձել կոտրել բակ տանող դարպասը։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել։

Խորհրդարանի բակի կողմից ուժայինները ջուր են բաց թողել՝ ցուցարարներին քշելու համար։ Նրանք նաև արցունքաբեր գազ են կիրառել։ Ցուցարարները պատասխանում են ոստիկաններին՝ ճայթրուկներ նետելով նրանց վրա։

Ուժայիններին հաջողվել է ցուցարարներին հեռացնել խորհրդարանի ծառայողական մուտքերից։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները բարձրախոսով հորդորում են ներկաներին ցրվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ