Վրաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Աննա Կոստանյան 2.07.2024 - 15:51
2.07.2024 - 15:51 դիտում

Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի Բոլնիսի համայնքում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Լրատվամիջոցները հայտնել են, որ օդաչուն զոհվել է:

Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է երկրի պաշտպանության նախարարությունը։

«Վրաստանի արևելքում զորավարժությունների ժամանակ СУ-25 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է պաշտպանության ուժերի ավիացիայի և օդային հրամանատարության օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում է, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ