Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8728 նոր դեպք

Աննա Կոստանյան 19.01.2022 - 12:57
19.01.2022 - 12:57 դիտում

Հունվարի 19-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8728 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 8545 մարդ, մահացել է 43 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսի 1 015 592 դեպք, այստեղից ապաքինվել է 943 212 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14555:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 63605 հետազոտություն, այդ թվում 33350-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 30255-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 13.72% է, վերջին 14 օրվանը՝ 10.44%, վերջին 7 օրվանը՝ 10.93%:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 632 527 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 9340 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 43 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4386 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1896 անձ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ