Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3656 նոր դեպք, մահացել է 32 քաղաքացի

Աննա Կոստանյան 17.01.2022 - 13:56
17.01.2022 - 13:56 դիտում

Հունվարի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3656 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3066 մարդ, մահացել է 32 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 999 343 դեպք, որից ապաքինվել է 931 507 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 14 481:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 29 711 հետազոտություն, այդ թվում 16 196-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 515-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 12.31% է, վերջին 14 օրվանը՝ 9.64%, վերջին 7 օրվանը՝ 9.69%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 612 313 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2290 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4500 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2092 անձ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ