Վրաստանում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Աննա Կոստանյան 11.09.2024 - 12:30
11.09.2024 - 12:30 դիտում

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Վրաստանի Բաթումի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին:

Բաթումիում այսօր՝ սեպտեմբերի 10-ին, նախատեսվում է անցկացնել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան պաշտպանության նախարարների նիստ:

Թուրքական պաշտոնական աղբյուրներում հանդիպման օրակարգի մանրամասներ չկան:

Նշենք, որ նիստին մասնակցելու նպատակով Գյուլերը Բաթումի մեկնել էր սեպտեմբերի 9-ին կայացած Թուրքիայի կառավարության նիստից հետո:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ