Վրաստանում խթանիչ դեղաչափով պատվաստվող 50 տարեկանից բարձր անձինք 100 լարի կստանան

Աննա Կոստանյան 26.01.2022 - 14:08
26.01.2022 - 14:08 դիտում

Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Գիբրաձեն հայտնել է, որ 50 տարեկանից բարձր անձանց, որոնք կպատվաստվեն խթանիչ չափաբաժնով, կվճարեն 100 լարի՝ գրում է apsny.ge-ն։

«Որոշվեց 1 ամսով երկարաձգել 50 տարեկանից բարձր անձանց պատվաստումը խրախուսելու ծրագիրը»,- ասել է պաշտոնյան:

Նա նաև հորդորել է քաղաքացիներին՝ թեստը հանձնելիս ճիշտ նշել անձնական տվյալները, այդ թվում՝ հեռախոսահամարները, որպեսզի հնարավոր լինի նրանց հետ կապ հաստատել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ